Մադրիդի «Ատլետիկո»-ն պատրաստ է ուսումնասիրել «Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Մատայի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունն այն դեպքում, եթե նա զիջի իր տեղը հիմնական կազմում նորեկ Վիլիանին:
Հիշեցնենք` Վերջերս «արիստոկրատներ»-ը հայտարարել են 25-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր ստորագրելու մասին:
Բացի այդ հնարավոր է նաև, որ Մատան հանդես գա «Ատելտիկո»-ում վարձավճարով: Նախորդ մրցաշրջանում 25-ամյա իսպանացին 49 հանդիպում է անցկացրել, 15 գոլ խփել և գոլային 25 փոխանցում կատարել:






































