«Վրաստանի ուղի» կուսակցության առաջնորդ, երկրի նախկին արտգործնախարար, Վրաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Սալոմե Զուրաբիշվիլին Նյու Յորքից թռչում է Փարիզ՝ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հանդիպման: Փարիզից նա Վրաստան կժամանի՝ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով որպես թեկնածու գրանցվելու համար: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը՝ հղում անելով Զուրաբիշվիլիի ֆեյսբուքյան էջին:
Նրա մոտ գրանցման հետ կապված կարող են խնդիրներ ի հայտ գալ՝ երկքաղաքացիության առկայության պատճառով:
Ներկայում Վրաստանի ԿԸՀ է ստացվել 36 հայտ: Դրանցից երկուսն արդեն պաշտոնապես գրանցվել են:
Մինչև սեպտեմբերի 7-ը բոլոր հավակնորդները պետք է ներկայացնեն 26.234 ընտրողների ստորագրություններ: Թեկնածուների գրանցումը կավարտվի սեպտեմբերի 17-ին:
Ընտրությունները կկայանան հոկտեմբերի 27-ին:








































