Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսը խոսել է հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսիի մասին:
«Ռոբինի տեղաշարժն առանց գնդակի, արագությունն ու վարպետությունը նրան դարձնում են անկրկնելի ֆուտբոլիստ:
Կան հարձակվողներ, որոնք կարողանում են գոլեր խփել բնազդաբար: Օրինակ՝ Ռուդ վան Նիստելրոյը: Ռոբինը նույնպես ունի այդ որակը: Նա կարող է մրցակցի դարպասը գրավել ցանկացած դիրքից:
Հիանում եմ Վան Պերսիի տաղանդով: Հուսով եմ՝ նա բազմաթիվ տիտղոսներ կնվաճի»,- հայտարարել է Մոյեսը:








































