Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ սկսվում է Արարատ Ղարիբյանի գործի դատավարությունը:
Արարատ Ղարիբյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2013 թվականի ապրիլի 16-ին՝ իր 50-ամյակից 9 օր առաջ, օրը ցերեկով՝ ժամը 12-ի սահմաններում, Երևանի սրտում՝ Մ. Սարյանի արձանի մոտ, վիճաբանել է համարյա իր տարեկից Մարինա Ս.-ի հետ:
Վիճաբանության ընթացքում Ղարիբյանը բռունցքով հարվածել է տուժողի դեմքին ու դիտավորությամբ, քթոսկրի կոտրվածքի, զույգ ստորին կոպերի արյունազեղման ձևով նրա առողջությանը պատճառել թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Արարատ Ղարիբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով: Նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:








































