Իսպանիայի Պրիմերայի 2-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնա»-ն արտագնա հանդիպում անցկացրեց «Մալագա»-ի հետ:
Իսպանիայի գործող չեմպիոնները նվազագույն հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ: Խաղի միակ գոլը խփեց Ադրիանո Կորեյան:
«Կապտանռնագույններ»-ը երկրորդ հաղթանակը գրանցեցին Խերարդո Մարտինոյի գլխավորությամբ, իսկ Բերնդ Շուստերի սաները երկրորդ պարտությունը կրեցին: Նշենք, որ կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսսին վնասվածքի պատճառով չմասնակցեց հանդիպմանը:








































