Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կարծում է, որ հանցանշանները, որոնք հստակ կապացուցեին Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման փաստը, հնարավոր է՝ արդեն ոչնչացված են, իսկ առաջիկայում դեպքի վայրում տեսուչները արդյունքների չեն հասնի: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգին:
«Մենք պետք է ռեալ գնահատական տանք, թե ինչի կարող են հասնել ՄԱԿ-ի փորձագետները: Փաստն այն է, որ ապացույցների մեծ մասը կարող են ոչնչացված լինել հրետակոծության արդյունքում, մյուս մասը մի քանի օրերի ընթացքում կարող էին տարրալուծվել, իսկ հաջորդ մասը առգրավված է կամ փչացած»,- ասել է Հեյգը:









































