ԱՄՆ-ում սենատորի թեկնածու, 38-ամյա տեխասցի Թոմաս Օունեսին ձերբակալել են սեփական հորեղբոր սպանությունը կազմակերպելու համար: Այս մասին է տեղեկացնում CNN-ը:
Ավելի վաղ Օունեսը հանդիպել է մի մարդու հետ, ով ենթադրաբար վարձու մարդասպան է եղել, և նրան 500 դոլար է վճարել որպես կանխավճար՝ հորեղբորը սպանելու համար: Հորեղբայրը տեղի քահանան և շերիֆի օգնականն է: «Վարձու մարդասպանը» ծպտված գործակալ է եղել:
Ներկա պահին պարզվում են հանցագործության հանգամանքները։
Նշվում է, որ 2012 թ. Օուենսը մասնակցել է Թեննեսի նահանգի սենատորի ընտրություններին։









































