«Առաջին լրատվական»-ի՝ Երևանի քաղաքապետարանին ուղղված հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունից տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետարանի ծրագրով վերջին երեք տարիների ընթացքում կառուցվել է 19 վերգետնյա հետիոտնային անցում, ևս երկուսը նախագծման փուլում են: Վերգետնյա հետիոտնային անցումների կառուցման համար ծախսվել է 1 մլրդ 200 մլն դրամ, երկու անցում էլ կառուցվել է այլ ընկերությունների կողմից: 2009-2013 թթ. անցուղիներ չեն կառուցվել:
Վերջին երեք տարիներին կառուցված վերգետնյա հետիոտնային անցումները հետևյալն են՝
2009թ. Արշակունյաց պողոտայում (110.0 մլն դրամ), Սեբաստիա փողոցում՝ Դ. Վարուժանի անվան դպրոցի մոտ (45.6 մլն.դրամ),
2010թ. Առնո Բաբաջանյան փողոցում՝ Խանջյան Թումանյան փողոցի խաչմերուկում (այլ կազմակերպությունների կողմից է կառուցվել),
2011թ. Շիրազի փողոցում (50.0 մլն. դրամ), Ազատության պողոտայում՝ Լ. Տոլստոյի անվան դպրոցի մոտ (49.5 մլն.դրամ), Դավիթ Անհաղթ փողոցում (50.0 մլն.դրամ),
2012 թ. Արշակունյաց պողոտայում` Սուրմալու առևտրի կենտրոնի մոտ (80.0 մլն.դրամ), Խանջյան-Չայկովսկի փողոցների խաչմերուկում (70.0 մլն. դրամ), Լենինգրադյան փողոցում` «Սեբաստիա» մանկապարտեզի մոտ (67.0 մլն. դրամ), Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում (75.0 մլն. դրամ), Իսակովի պողոտայում` հեծանվահրապարակի մոտ (69.0 մլն. դրամ), Ազատության պողոտայում` Ներսիսյան-Մամիկոնյան փողոցների խաչմերուկում (79.0 մլն. դրամ), Աճառյան – Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում (62.0 մլն. դրամ),
2013 թ. Տիգրան Մեծի պողոտայում՝ «Տաշիր» ա/կ-ի դիմաց (81 մլն. դրամ), Չարենցի փողոցում՝ ԵՊՀ-ի մոտ (78 մլն. դրամ), Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա գարդեն» առևտրի կենտրոնի մոտ (72 մլն. դրամ), Բագրատունյաց փողոցում՝ «Երևան Սիթի» հանրախանութի մոտ (73 մլն. դրամ), Արշակունյաց պողոտայում՝ «Eurostan»-ի մոտ՝ դեպի «Հայրենիք կ/թ (89.0 մլն. դրամ):
Նախագծվում է վերգետնյա հետիոտնային անցումներ կառուցել Դավիթ Բեկի փողոցում՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մոտ և Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի մոտ:









































