Լոնդոնի «Չելսի»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ թիմը համաձայնության է եկել Մախաչկալայի «Անժի»-ի կիսապաշտպան Վիլիանի տրանսֆերի հարցում:
«Արիստոկրատներ»-ը ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել են նաև անձնական պայմանագրի պայմանները: Չորեքշաբթի օրը բրազիլացին բուժզննում կանցնի Լոնդունում, ինչից հետո գործարքը կգրանցվի Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայում:
Հիշեցնենք, որ տրանսֆերային գործարքի արժեքը կազմել է 30 մլն ֆունտ:








































