ԱՄՆ-ի 8-ամյա բնակիչը սպանել է 90-ամյա իր խնամակալին՝ կրակելով նրա գլխին: Դեպքը տեղի է ունեցել այս շաբաթ՝ Լուիզիանա նահանգում: Այս մասին հաղորդել են տեղի իշխանությունները:
Ոստիկանության ներկայացուցիչներն ասել են, որ ողբերգությունից մի քանի րոպե առաջ տղան խաղացել է Grand Theft Auto IV տեսախաղը, որը բռնության և սպանությունների տարրեր է պարունակում: Այդ խաղում դրանց համար խաղացողը «բոնուսներ» է ստանում:
Հարցաքննության ժամանակ տղան ասել է, որ հրազենով խաղալիս պատահմամբ սպանել է տարեց կնոջը: Սակայն քննիչները ծանրակշիռ հիմքեր ունեն՝ ենթադրելու, որ նա դիտմամբ է կրակել կնոջ վրա՝ այն պահին, երբ վերջինս հեռուստացույց էր դիտում: Այս մասին հաղորդում է Ridus-ը:
Լուիզիանայի օրենքներով՝ տղային չի կարելի քրեական պատասխանատվության ենթարկել՝ հաշվի առնելով նրա տարիքը:









































