Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունը Վրաստանի ԱՕԿ-ի նախկին նախագահ, խորհրդարանի պատգամավոր Գիա Նացվլիշվիլուն խարդախոթյան միջոցով 4 053 108 լարի յուրացնելու մեղադրանք է առաջադրվել: Նացվլիշվիլին բյուջետային միջոցները յուրացրել է «Արտես» և AVANTE HOSPITAL MANAGMENT GROUP-ի հիմնադիր Զազա Կապանաձեի հետ:
Երկուսին էլ մեղադրանքներ են առաջադրվել: Նացվլիշվիլին հարցաքննվում է, իսկ Կապանաձեն արտասահման է փախել:
Քննությամբ պարզվել է, որ Հին Թբիլիսիի վերականգնման ժամանակ «Արտես» ընկերության միջոցով 2009-2012 թթ. 4 միլիոն լարի է յուրացվել:
Խարդախությանը մասնակցել է նաև ընկերության ոչ պաշտոնական հիմնադիր, ԱՕԿ-ի նախկին նախագահ Գիա Նացվլիշվիլին:
Խարդախության միջոցով ստացված միլիոնները լվացվել են AVANTE HOSPITAL MANAGMENT GROUP-ի միջոցով, որն էլ զբաղվում է բուժհաստատությունների վերականգնողական աշխատանքներով:
ԱՕԿ-ի նախկին նախագահին, եթե մեղքը հաստատվի, 9-12 տարվա ազատազրկում է սպառնում:









































