Goldman Sachs-ում աշխատող բանկիրը ձերբակալվել է Նյու Յորքում բռնաբարության կասկածանքով, հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել 37-ամյա Ջեյսոն Լիի առանձնատանը: Ֆինանսիստի դեմ հայց է ներկայացրել 20-ամյա մի աղջիկ:
Կասկածյալի փաստաբանը The New York Times-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր հաճախորդը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը:









































