ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սյուրռեալիզմի զգացողություն ունի պաշտոնավարումից, սակայն պետք է ազատվի դրանից, քանի որ առջևում շատ աշխատանք է սպասվում։
«Պետք է Ձեզ ասեմ, որ հաջորդ օրը (հունվարի 20-ից հետո) ես մտա Սպիտակ տան գլխավոր մուտքով և ինձ ասացի, որ դա ասես ապշեցուցիչ լինի»,-իր տպավորություններով է կիսվել Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում։
«Դա սյուրռեալիզմի զգացողություն է թողնում բառի որոշակի իմաստով, սակայն դա պետք է հաղթահարել, քանի որ առջևում շատ աշխատանք կա, որ անհրաժեշտ է անել»,-հավելել է նախագահը։











































