ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող քուրդ և արաբ մարտիկները հայտնել են Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքի վրա նոր գրոհ սկսելու մասին, որտեղ նախկինի պես իր դիրքերն է պահպանում ԴԱԻՇ-ը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» հաղորդագրության մեջ ասվում է, որ իրենք պատրաստվում են գրավել Ռաքքայի արևելյան շրջանները, ներառյալ՝ կապի կարևոր ուղիներ:
Գրոհը սկսվել է անցած տարվա նոյեմբերին, այդ ընթացքում մարտիկներին հաջողվել է դիրքեր զբաղեցնել քաղաքի հյուսիում:








































