Ֆրանսիայի հարավ-արևմուտքում փոթորկի պատճառով ավելի քան 250 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին ասվում է էլեկտրականություն մատակարարող Enedis ընկերության թվիթերյան էջում։ Երկրի մի քանի մասերում հայտարարվել է սպառնալիքի կարմիր մակարդակ։
Հայտարարվել է մոբիլիզացիա.տուժածներին օգնության և էլեկտրականության վերականգնման համար աշխատանքի են դուրս եկել վթարային ծառայությունների կրկնակի շատ աշխատողներ, քան սովորական աշխատանքային օրերին։
Ամենից շատ տարերային աղետի հարվածին ենթարկվել են Ժիրոնդա և Շարանտա դեպարտամենտների և Մեդոկ շրջանի բնակիչները՝ հայտնում է Le Figaro-ն։ Ֆերետ քաղաքում գրանցվել է քամու՝ 145 կմ/ժամ արագություն։
Փոթորկը ծառեր է տապալել, որոնք մի քանի մայրուղիներ են արգելափակել։ Այսօր երեկոյան սպասվում է, որ քամին Բուրգունդիայից հարավ կշարժվի։









































