ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ իր երկիրն այլևս չի կարող վերադառնալ հարաբերությունների նախկին մակարդակին Եգիպտոսի հետ:
Նախագահի խոսքով՝ ամերիկյան կողմը ներկայումս վերլուծում է հարաբերությունները Եգիպտոսի հետ:
«Կասկած չկա, որ չենք կարող վերադառնալ սովորական համագործակցության՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունեցել»,- հայտարարել է Օբաման CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:








































