Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի առաջին կեսին պաշտոնական այցով Մոսկվայում կլինի: Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիոզը:
«Նախագահ Էրդողանի այցը Մոսկվա ակնկալվում է մարտի առաջին կեսին: Այցի ընթացքում նա վերջին կես տարվա ընթացքում չորրորդ անգամ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է թուրք դիվանագետը:
Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը, հնարավոր է, որ անդրադարձ լինի նաև այլ ոլորտներում երկկողմ համագործակցության բարելավմանը:









































