ԱՄՆ վարչակազմը առանց պատասխան չի թողնի Իրանի կողմից սադրիչ գործողություններին, հինգշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ճեպազրույցի ընթացքում Սփայսերը նշել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախօրեին ելույթ է ունեցել «այն բանի համար նախազգուշացումով, որ Իրանում հասկանան, որ ստացել են պաշտոնական նախազգուշացում և իրենց գործողությունները չեն մնա առանց պատասխան»:
Ընդ որում՝ Սպիտակ տան ներկայացուցիչը չի ճշտել, թե գործողությունների ինչպիսի տարբերակներ է դիտարկում Վաշինգտոնը: Նա խոստացել է մամուլի հետ կիսվել «այդ կապակցությամբ լրացուցիչ տեղեկատվությամբ», երբ դրանք հայտնվեն:








































