Google որոնողական հսկան շարունակում է զարգացնել «խելացի» որոնման ուղղությունը, երբ օգտատիրոջը տրվում է ոչ միայն հղումների ցուցակը, այլև միանգամից որոնվող տեղեկատվությունը: Այս անգամ կատարելագործումները վերաբերում են բառերի սահմանմանը: Այս մասին հայտնում է 9to5google-ը:
Նախկինում Google-ում եղել է նման գործառույթ, սակայն այն հիմնվում էր գլխավորապես կողմնակի կայքերի տեղեկությունների վրա: Որևէ բառ որոնելիս ստացվում էին առցանց բառարանների կամ Վիքիպեդիայի հարցմանը համապատասխանող նյութերի առաջին տողերը:
Այժմ Google-ը որոշել է հեռուն գնալ և լիովին փոխել բառարանը։ Գործաույթը դեռևս հասանելի է միայն անգլալեզու հարցումների դեպքում: Որոնման դաշտում բառի առջևից պետք է գրել define բառը (սահմանել, բնութագրել):
Գործառույթը կարող է արդյունավետ լինել անգլերենն ուսումնասիրողների համար: Համառոտ բնութագրութունից բացի, Google-ը տալիս է բառի արտասանման ճիշտ ձևը, հոմանիշներ, դրա կիրառմամբ արտահայտություններ, առաջարկում է նաև այն թարգմանել հասանելի 10 լեզուներից մեկով:









































