ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է ExxonMobil նավթագազային կորպորացիայի նախկին ղեկավար Ռեքս Թիլերսոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս մասին նա գրառում է արել Twitter-ում:
«Շնորհավորում եմ Ռեքս Թիլերսոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում երդմնակալելու կապակցությամբ: Նա աստղ կլինի»,-գրել է Թրամփը:
Հիշեցնենք, որ երեկ Սենատը պաշտոնապես հաստատել էր Թիլերսոնին Պետդեպի ղեկավարի պաշտոնում 56 կողմ և 43 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Առաջադրելով Թիլերսոնին այդ պաշտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ նա ունի հաստատակամություն, հարուստ փորձ և աշխարհաքաղաքականության խորը ըմբռնում՝ չնայած դիվանագիտական ոլորտում աշխատանքային փորձի բացակայությանը։
Congratulations to Rex Tillerson on being sworn in as our new Secretary of State. He will be a star!
— Donald J. Trump (@realDonaldTrump) February 2, 2017









































