Մայիսի 25-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է բարերար Արմեն Դավթյանին, ով Նախագահին է նվիրել նկարիչ Մարտիրոս Ալագյանի Վաչագան Բարեպաշտի դիմանկարը:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին՝ ընդգծելով, որ Վաչագան Բարեպաշտի գործունեությունը եւ նրա թողած քաղաքական, իրավական ու մշակութային ժառանգությունը հանդիսանում է հայկական պետականության բաղկացուցիչ մասը եւ պահանջում է ավելի խորը ուսումնասիրություն:
Նախագահը նաեւ նշել է, որ քննարկվում է Վաչագան Բարեպաշտի արձանն Արցախում տեղադրելու հարցը:
Բակո Սահակյանը Վաչագան Բարեպաշտի դիմանկարը փոխանցել է Արցախի կերպարվեստի թանգարանին: