Thursday, 18 06 2026
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ

Ազգային փոքրամասնություններն անորոշություն մեջ են. ոչ մի կուսակցություն նրանց առաջարկ չի արել

Ազգային փոքրամասնությունների մոտ դեռ խորը անորոշություն է, թե որ կուսակցության ցուցակով են առաջադրվելու։ Որևէ դաշինքից, կուսակցությունից, այդ թվում և ՀՀԿ-ից որևէ առաջարկ դեռ չեն ստացել։

Հիշեցնենք, որ նոր Սահմանադրությամբ և Ընտրական նոր օրենսգրքով նախատեսվում է, որ Հայաստանում գործող չորս՝ ամենախոշոր ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում։ Կուսակցությունները և դաշինքները պարտավորված են իրենց համամասնական ցուցակներում անցողիկ տեղերում ներառել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Այդպիսով այս նոր խորհրդարանում պետք է ներկայացված լինեն եզդիները, ռուսական համայնքի ներկայացուցիչները, ասորիներն ու քրդերը։

«Ինչպես Հայաստանում, այնպես էլ մեզ մոտ՝ ազգային փոքրամասնությունների մոտ, անորոշություն է։ Բայց ինձ թվում է՝ պատճառն այն է, որ կուսակցությունները նույնպես իրենց ցուցակները չեն կազմել, որոշակիություն չկա, դրա համար էլ մեզ դեռ ոչինչ չեն ասում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Միդիա¬Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը։

Ի դեպ, համայնքը որպես պատգամավորի թեկնածու առաջադրել է հենց իր թեկնածությունը։ Ամո Շարոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անկախ ձևավորվելիք դաշինքներից՝ իրենք սպասում են առաջարկի միայն ՀՀԿ-ից, այլ առաջարկների համար բաց են, բայց համաձայն չեն։

«Քանի որ Հայաստանում գործող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հիմնականում պետականամետ են, ամուր պետականության, կայունության կողմնակից են, այդ իսկ պատճառով կառավարող կուսակցության ցուցակով ենք ուզում մտնել խորհրդարան։ Մեր ժողովուրդը համակրում է հենց ՀՀԿ-ին,- ասաց Շարոյանը:- Անկախ նրանից, թե ՀՀԿ-ն մեզ կընդգրկի իր ցուցակ, թե ոչ՝ մենք այլ կուսակցության ցուցակով չենք գնա։ Եվ միևնույն ժամանակ կշարունակենք աշխատել ՀՀԿ-ի հետ ու ՀՀԿ-ի համար»։

Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը նույնպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց ոչ մի կուսակցությունից ոչ մի առաջարկ դեռ չի եղել։ Ի տարբերություն եզդիների՝ քրդական համայնքում անգամ չեն որոշել, թե ում թեկնածությունն են առաջադրելու։ «Դեռ ոչ մի բան չգիտենք։ Մեզ ոչ առաջարկություն են արել, ոչ էլ մենք ենք որոշել, թե ում ենք առաջադրելու։ Մենք սպասում ենք առաջարկի, բայց շատ ենք ուզում, որ այդ առաջարկը հնչի հենց ՀՀԿ-ից։ Մեր ցանկությունն է այդպես։ Ազգային փոքրամասնությունները և համայնքները իրենց հարցերը լուծում են, ուղղում են իշխանություններին և լուծում են ստանում հենց իշխանությունից։ Այդ իսկ պատճառով էլ հենց նրանցից ենք սպասում առաջարկի»,- ասաց Հասանովը։

Նա չբացառեց, որ այլ կուսակցության կամ դաշինքի առաջարկի կարող են համաձայնել, բայց պետք է քննարկեն համայնքի ներսում։

Նշենք, որ ԱԺ անցած ազգային փոքրամասնության ներկայացուցիչները ԱԺ-ում միաժամանակ պետք է ներկայացնեն նաև մյուս ազգային փոքրամասնությունների շահերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում