Sunday, 07 06 2026
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը

Սիրիական ճգնաժամը փախստական է դարձրել մեկ միլիոն երեխայի. ՄԱԿ

Սիրիական ճգնաժամի հետևանքով մեկ միլիոն երեխա փախստական է դարձել, ընդ որում՝ նրանցից 740 հազարը 11 տարեկանից փոքր են: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման տվյալներ է պարունակում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչության համատեղ հայտարարությունը:

«Մեկ միլիոն փախստական երեխան հերթական թիվը չէ: Դա իրականում գոյություն ունեցող երեխա է, ով կտրվել է իր տնից, հավանական է՝ նաև ընտանիքից, անցել է սարսափների միջով, որոնք մենք նոր ենք սկսում գիտակցել: Մենք բոլորս պետք է ամաչենք»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնտոնի Լեյքը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը չի կատարում իր պարտականությունները երեխաների հանդեպ:

Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Անտոնիու Գուտերեշն իր հերթին նշել է, որ Սիրիայում երիտասարդությունը զրկվում է տնից, ընտանիքից, ապագայից, և եթե նույնիսկ նրանք հատում են սահմանը, նրանք հոգեբանական բարդ վիճակի մեջ են լինում և կարիք ունեն գտնելու կյանքի իմաստը:

ՄԱԿ-ի երկու գրասենյակների հաշվարկների համաձայն՝ երեխաները կազմում են փախստականների թվի կեսը, որոնք հեռանում են Սիրիայից: Ներկայումս սիրիացի փախստականների թիվը մոտենում է 2 միլիոնին:

Բացի դրանից՝ երկրում ներքին փախստական է դարձել շուրջ 2 միլիոն երեխա: ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ Սիրիայում ավելի քան երկու տարի շարունակվող հակամարտության հետևանքով զոհվել է շուրջ 7000 երեխա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում