Օրերս դատարանը բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը երկարաձգելու վերաբերյալ, սակայն որևէ հիմք չի ներկայացվել քննիչի կողմից, թե ինչու պետք է երկարաձգվի Անդրիաս Ղուկասյանի կալանքը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը անդրադարձավ հարցին, թե ինչպես է հնարավոր առանց հիմնավորում ներկայացնելու երկարաձգել կալանքը և մանրամասնեց, թե ինչու է Անդրիաս Ղուկասյանը մինչ օրս անազատության մեջ:
«Արդեն երրորդ անգամ էին դիմել Անդրիաս Ղուկասյանի կալանքը երկարաձգելու միջնորդությամբ: 6 ամիս է նա գնտվում է անազատության մեջ, և կալանքը երակարձգելու այս որոշմամբ՝ ևս երկու ամիս անազատության մեջ կմնա: Քննչական մարմինը, երբ որ դիմում է դատարան՝ կալանքի ժամկետը ներկայացնելու միջնորդությամբ, պարտադիր պետք է ներկայացնի այնպիսի նյութեր, որոնցով հիմնավորվում է, որ ազատության մեջ մնալով՝ կարող է անձը խոչընդոտել գործի քննությունը, այլ հանցագործություն կատարել, խուսափել քրեական պատասխանատվությունից: Այս դեպքում որևէ նման հիմնավորում, որևէ փաստական տվյալ քննչական մարմինը չի ներկայացրել: Վարույթն իրականացնող մարմինը վերջին նիստերում նշում է, որ այդպիսի տվյալներ չկան:
Վճռաբեկ դատարանը և Եվրոպական դատարանն իրենց որոշումներում հստակ նշել են, որ ազատության իրավունքը մարդու բնական իրավունքներից է և առանձին դեպերում միայն կարող է մերժվել գրավի միջնորդությունը:
Այսօր վիճակն աբսուրդի են հասցրել»,- նշեց փաստաբանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսանկարը՝ Photolure-ի









































