ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը «սարսափելի է» զգում իրեն զգեստի հետ կապված սկանդալի պատճառով, հաղորդում է The Telegraph պարբերականը: Ավելի վաղ Իվանկա Թրամփը թանկարժեք զգեստով լուսանկար էր հրապարակել այն օրը, երբ իր հայրը որոշում կայացրեց արգելել 7 մուսուլմանական երկրների բնակիչների մուտքը Միացյալ Նահանգներ:
Իվանկա Թրամփը խիստ քննադատության ենթարկվեց, նրան խորհուրդ տվեցին մտածել սիրիացի փախստական երեխաների ճակատագրերի մասին, այլ ոչ թե լուսանկարվել հայելու առաջ:
Ծագած սկանդալից հետո Իվանկան լուսանկարը չի ջնջել սոցցանցերից: Սակայն պարբերականի աղբյուրը պնդում է, որ նա «սարսափելի է» զգում իրեն և չի ցանկանում, որ ապագայում նման բան կրկնվի:












































