Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՀԿ թեկնածու Արմեն Կարապետյանն օրերս հանդիպել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նա տևական ժամանակ Մ. Հակոբյանի հետ հանդիպելու ու իր գործերը «դասավորելու» համար միջնորդներ է փնտրել: Ու, փաստորեն, գտել է: Իսկ Մ. Հակոբյանին նա հանդիպել է, քանի որ դեռևս 2008թ. համայնքի ընտրություններում Կարապետյանը պարտվել էր ՀՅԴ-ական Արտուր Աթայանին, ում այդ ժամանակ սատարում էր Մ. Հակոբյանը: Այդ օրվանից նրանց փոխհարաբերությունները «լարվել» Էին: Եվ ահա Հակոբյանն ու Կարապետյանը հանդիպել են, ու վերջինս վստահեցրել է, որ ինքը շատ լավ «աշխատելու» Է և՛ նրա, և՛ նրա որդու՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:









































