ԱՄՆ 11 արևմտյան նահանգներում անտառներ են հրդեհվում՝ հայտնում է Reuters գործակալությունը: Նահանգները գտնվում են կրակի 49 խոշոր օջախների գերակայության ներքո: Իշխանությունները հազարավոր մարդկանց են տարհանել:
Անտառային հրդեհների առաջացման և տարածման պատճառներն են շոգ եղանակն ու տեղումների բացակայությունը:
Հրդեհների հասցրած վնասը կազմում է 600 մլն դոլար:
Օդերևութաբաններն այսօր քամի և ամպրոպ են կանխատեսել, ինչը կարող է դժվարացնել կրակի օջախների վերահսկողությունը:









































