Այսօր Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում Մոսկվայի «Սպարտակ»-ը Շվեյցարիայում մրցում էր «Սենտ Գալեն» ակումբի հետ:
Թիմի հետ Շվեյցարիա չէր մեկնել Արազ Օզբիլիսը, իսկ ահա Յուրա Մովսիսյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում: Խաղի 37-րդ րոպեին նա բացեց խաղի հաշիվը:
Սակայն երկրորդ խաղակեսում «Սպարտակ»-ը գոլ բաց թողեց ու չկարողացավ հաղթել համես մրցակցին: Մովսիսյանը փոխարինվեց 59-րդ րոպեին:
«Սենգ Գալեն» – «Սպարտակ»` 1:1
0:1 Մովսիսյան (37′), 1:1 Մատի (47’)









































