Այս ամառ ԱՄՆ-ի արևելյան ափամերձ հատվածում հայտնաբերվել են տասնյակ մեռած դելֆիններ, ինչը սովորականից յոթ անգամ ավել է: Գիտնականները տանջվում են՝ փորձելով հասկանալ կաթնասունների մահվան պատճառը:
«Վիրջինիայում այս տարի հայտնաբերվել է 164 մեռած դելֆին, ընդ որում դրանց կեսն ափ է նետվել օգոստոսին»,- CNN-ին տված հարցազրույցում նշել է Ջոան Մ.Բարնսը՝ «Վիրջինիայի ակվարիումի» հանրության հետ կապերի մենեջերը:
Ինչպես պատմում են դաշնային իշխանությունները՝ երեքշաբթիի տվալներով գրանցվել է դելֆինների մահացության 228 դեպք՝ չնայած, որ ողջ 2012 թ. ընթացքում այդ թիվը 111 է եղել։
Դելֆինների մահվան պատճառներից մեկն, ըստ հետազոտողների, վարակներն են, բիոտոքսինները, մարդու միջամտությունը և թերսնումը: Սակայն գիտնականները նշում են, որ այդ հանգամանքներն ընդամենը 29 դելֆինի մահվան պատճառ են դարձել։
Այնուամենայնիվ, հաշվի առնելով դելֆինների մահացության աճը՝ գիտնականները հակված են կարծելու, որ հիմնական պատճառը վարակներն են։








































