Մեծ Բրիտանիայում երկրի խոշոր բանկերը համաձայնել են փոխհատուցում վճարել հաճախորդներին, ովքեր տուժել են ապահովագրական պայմանագրերի գնումից: Այս մասին հայտնել է Բրիտանական ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը վերահսկող տեսչությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Փորձագետների տվյալներով՝ վճարվող գումարի չափը կարող է հասնել 2.03 մլրդ դոլարի: Նշվում է, որ ընդհանուր առմամբ մոտ 23 մլն ապահովագրական պայմանագիր է վաճառվել:
Տեսչության ներկայացուցիչները նաև հայտարարել են, որ պայմանագրերի վաճառքի ժամանակ հաճախորդներին սխալ և ոչ հստակ տեղեկատվություն է տրամադրվել ապահովագրության պայմանների վերաբերյալ:
Քարտերի վաճառքն իրականացրել է Card Protection Plan Limited ընկերությունը: Պատասխանատվությունը կիսելուն համաձայնած բանկերի թվում են Bank of Scotland-ը, Barclays Bank-ը, HSBC Bank-ը, Morgan Stanley Bank-ը, The Royal Bank of Scotland-ը և այլն:







































