Այսօր Սանտիագո Բեռնաբեուի գավաթի խաղարկության շրջանակներում «Ռեալ»-ը մրցելու է «Ալ Սադդ» թիմի դեմ: Ռաուլ Գոնսալեսը մեկական խաղակես է անցկացնելու երկու թիմերի կազմում:
Ինչպես հայտնում է Marca-ն, Ռաուլը «Ռեալ»-ի կազմում դաշտ դուրս կգա 7 համարի մարզաշապիկով, այն համարով, որով մեկ տասնյակից ավելի տարիներ պաշտպանել է թիմի գույները:
Քրիշտիանու Ռոնալդուն մեծ ուրախությամբ համաձայնվել է զիջել 7 համարը կրելու պատիվը Ռաուլին` այդ համարի «օրինական տիրոջը»:
Հիշեցնենք, որ 2009/10 մրցաշրջանում, երբ այս երկու ռմբարկուները խաղում էին միասին, Ռոնալդուն կրում էր 9 համարը, իսկ Ռաուլը` իր ավանդական 7 համարը:









































