Սյունիքի մարզպետի տեղակալ, ՀՀԿ անդամ Արա Դոլունցը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: 168.am-ին չի հաջողվել խոսել Ա. Դոլունցի հետ, քանի որ վերջինս չի պատասխանում հեռախոսազանգերին:
Մարզպետարանին մոտ կանգնած 168.am-ի աղբյուրները նշել են, որ Դոլունցը տեղափոխվելու է Երևան և զբաղվելու է սեփական բիզնեսով:
Նշենք, որ վերջինս Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմն է եղել, և նրանք միշտ միասին են աշխատել









































