Monday, 29 04 2024
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին
13:00
«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում
«Մետրոպոլիտենի» լուսավորությունը, թարմացրել ենք, ուշադրություն դարձրեք, սիրելի՛ երևանցիներ. Ավինյան
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Հող չունենք տալու, ունենք վերցնելու. կամավորական խմբեր են ստեղծվում, գիտակցում ենք՝ ինչ է կատարվելու

ՀՅԴ Գերագույն մարմնի ազատամարտիկների հարցերով հանձնախումբը պահեստային զորխումբ է ձևավորում, արդեն շուրջ 650 կամավորական է անդամագրվել: Զորախումբը զորավարժանքներ է անցկացնում, որից հետո պատրաստ կլինի կցագրվել պաշտպանության նախարարությանը: Կանոնավոր բանակ ունենալու պարագայում արդյո՞ք կամավորականների զորախումբ ստեղծելու անհրաժեշտություն կա: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին, իր դիտարկումները ներկայացրեց «Հայդուկ» կամավորականների հայրենասիրական ՀԿ նախագահ Մուշեղ Բաբայանը:

Նրա դիտարկմամբ՝ ողջունելի է ՀՅԴ-ի նախաձեռնությունը, քանի որ, ըստ Բաբայանի, կամավորականներից կազմված զորախմբերի առկայությունն ավելի է մեծացնում պաշտպանվածության մակարդակը: «Ավելի շուտ պետք է դա արվեր, մեր մատաղ սերնդին թող իջեցնեին ուսումնական կենտրոններում պարապեին, իսկ առաջին գծում 45, 50-60 տարեկանները կանգնեին»,- նշեց Մ. Բաբայանը:

Նրա խոսքով՝ կամավորական հիմունքները հայ ազգի համար դարեր շարունակ եղել են, կան և պիտի լինեն: «Քառօրյա պատերազմի օրերին, երբ մեր զինվորները պայքարում էին անօրենների, բորենիների դեմ, մեր կամավորականները ոտքի ելան, և այս շարժումն էլ իր խոսքն ասաց»:

Մ. Բաբայանի հավաստմամբ՝ մի խումբ հայրենասիրական կազմակերպություններ սկսել են կամավորական խմբեր ստեղծելու գործընթացը. «Հող չունենք տալու, ունենք վերցնելու… Մենք քաջ գիտակցում ենք, թե ինչ է կատարվելու. ամեն օր բորենիները պատերազմից են խոսում: Նրանց պետք է, որ հայը վերանա, ու մենք այնքան միասնական պիտի լինենք, որ այս հորձանուտի դեմը կարողանանք կանգնել: Կանգնելու ենք և հաղթելու ենք… Մեր կանայք էլ պիտի զինվոր լինեն»:

Մ. Բաբայանն անդրադարձավ նաև օրերս կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի և ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի միջև ծագած առցանց բանավեճին:

Արշակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ վերջին օրերին հակառակորդի կողմից ակտիվություն է նկատվում, հակառակորդի դիպուկահարները սկսել են ակտիվ աշխատել, սակայն մեր ԱԳՆ-ն չի բարձրաձայնում այդ մասին: Նա նաև նշել էր, որ ադրբեջանցիները «նույնիսկ իրենց սատկած էշին են մեզ վերագրում, իսկ մեր դիվանագիտություն էդ նույն սատկած էշի ականջին քնած է…»:

Այս գրառմանը շատ կոշտ, անձնական վիրավորանքների տիրույթում էր արձագանքել Տիգրան Բալայանը՝ նշելով, որ «միջակություններն իրենց իրավունք են վերապահում քննադատել ԱԳՆ աշխատանքը կամ մի քանի անգամ դիրքեր գնալով, լուսանկարվելով զինվորների հետ՝ իրենց ինքնափիարով են զբաղված»:

«Բա նման մարդուց՝ Արշակ Զաքարյանից կարելի՞ է նեղանալ, եթե նա գիշեր-ցերեկ զինվորի հետ է, լուսաբանում է զինվորի առօրյա կյանքը, դրա մեջ վատ բան ես չեմ տեսնում: Տիգրան Բալայանին չեմ ճանաչում, կարծիք չեմ կարող հայտնել, բայց Արշակ Զաքարյանի նման մարդկանց վիրավորելը ճիշտ չեմ համարում»,- նշեց Մ. Բաբայանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում