Աշխարհահռչակ The Beatles խմբի նախկին առաջնորդ Ջոն Լենոնի հայտնի պիջակը վաճառքի է հանվել Մեծ Բրիտանիայի Դերբիշիր կոմսության աճուրդում, հաղորդում է BBC-ն:
Փիրուզագույն պիջակը երկար ժամանակ գտնվել է ջազային հարվածային գործիքների երաժիշտ Ջո Ջոնսոնի մոտ, ով հավաքում էր բիթլների իրերը:
Ինչպես հաղորդվում է, Լենոնը կրել է այդ պիջակը 1960-ական թթ: Ըստ կանխատեսումների՝ աճուրդի ժամանակ պիջակի գինը կարող է հասնել 8-12 հզ. ֆունտ սթեռլինգի:










































