Գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ չի պատրաստվում փոփոխության ենթարկել իր անունը:
Հենրիխը պատասխանել է հարցին, թե արդյոք չի՞ պատրաստվում հետևել իր հայրենակցի` բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի օրինակին և որոշակի փոփոխությունների ենթարկել իր անունը` կոչվելով, օրինակ` Հայնրիխ Մյուլլեր (հիշեցնենք` Արթուր Աբրահամի իսկական անունը Ավետիք Աբրահամյան է):
«Ինձ համար դա ցանկալի չէ: Ես գոհ եմ իմ անունից և չեմ պատրաստվում փոփոխոթյունների ենթարկել այն»,- ասել է Մխիթարյանը:






































