Ֆլորիդայում ձերբակալվել են մայրը և որդին, ովքեր հաշվեհամարների միջոցով աստղերի են կողոպտել: Քայա Գրինը և նրա 19-ամյա որդին՝ համակարգչի «հանճար» Լուիս Ֆլորեսն, արդեն կալանքի տակ են:
Նրանց համակարգչում ոստիկանությունը գտել է ԱՄՆ-ում աստղերի և այլ հայտնի մարդկանց կրեդիտ քարտերի մասին տվյալներ: Դրանց օգնությամբ չարագործները հարստացել են 70 հազար դոլարով: Ոստիկանությունից խուսափելու համար նրանք փոքրիկ գումարներ են յուրացրել՝ այնպես, որ աստղերը չնկատեն:
Նրանց զոհերից են Քիմ Քարդաշյանը, նրա մայրը՝ Քրիս Ջենները, Թոմ Քրուզը և այլք:








































