Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

ԼՂ հակամարտությունը՝ ծուռ հայելում․ Բաքուն փորձում է ձախողել ԵԱՀԿ ՄԽ-ի նախաձեռնությունը. Կազիմիրով

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը արդեն ավելի քան 20 տարի է խլել ու դեռ ավելի շատ ժամանակ է պահանջում։ Եթե երկու հայկական կողմերը պատրաստակամություն են հայտնում աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ միջնորդների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) առաջարկների շուրջ, ապա պաշտոնական Բաքուն չի էլ ձգտում դրան, այլ հակառակը, փորձում է այս կամ այն ձևով խոչընդոտել միջնորդների նախաձեռնություններին կամ այս կամ այն ձևով ձգձգել դրանց քննարկումը ։ Այս մասին «Նեզավիսիմայա գազետա» թերթում գրում է ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

Ավելին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախկինի պես սպառնում է վերսկսել մարտական գործողությունները։ Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը ոչ մի կերպ չի կարողանում իրատեսական գնահատական տալ կարևորագույն գործոններին՝ նոր ռազմական համակարտության «գինը» սեփական ժողովրդի ու ամբողջ տարածաշրջանի համար, դրա հետևանքները։ նայած, թվում էր, թե Բաքվի նախկին ղեկավարության սխալ հաշվարկները, 1991-1994 թթ․ ղարաբաղյան պատերազմի դասերը միանգամայն խրատական պետք է լինեին։ Չէ՞ որ հենց ՄԱԿ ԱԽ բանաձևի պահանջով ռազմական գործողությունները դադարեցնելու դժկամությունը, սեփական հնարավորությունների գերագնահատումն էին հանգեցրել Լեռնային Ղարաբաղի շուրջ յոթ ադրբեջանական շրջանների կորստին, որն այդքան ցավագին է ընկալվում հիմա՝ գրում է Կազմիրովը։

Բաքվի «թերացումների» շարքին կարելի է դասել նաև ղարաբաղյան կարգավորման մասին իր մասնակցությամբ ստորագրված փաստաթղթերի նկատմամբ ոչ հազվադեպ դրսևորվող անլուրջ վերաբերմունքը։ Թվում էր, թե Ադրբեջանի ԱԳՆ պատասխանատու աշխատակիցները նման փաստաթղթերի մասին պաշտոնապես արտահայտվելիս պետք է ծայրաստիճան հավաստի ու զգույշ լինեն։ Բայց ոչ։ Վերջերս տված հարցազրույցում ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը իր դատողություններ էր շարադրել 1994-95 թթ համաձայնագրի ու նույնիսկ դրա ինչ-որ հավելվածի մասին։ Համաձայնագիր ձևակերպումն ինքնին անճշտություն է պարունակում։ Նման միասնական համաձայնագիր չի եղել։ Իրականում կան երկու համաձայնագիր․1994թ․ մայիսի 12-ին կնքվածը հրադադարի մասին համաձայնագիրը և 1995-ի փետրվարի 4-ին կնքվածը հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագիրը։ Այդ երկու համաձայնագրերը ստորագրել են հակամարտության բոլոր կողմերը, ընդ որում՝ անժամկետ։ Վերջին համաձայնագիրը առհասարակ Ադրբեջանի կողմից երկար ժամանակ անտեսվում էր։ Հնարավոր է, դրա համար էլ այն «կցել են» 1994-ի համաձայնագրին։

«Ինչ վերաբերում է 1994-1995 թթ․ Գաջիևի կողմից «կցված» համաձայնագրի հատուկ հավելվածին, ես՝ որպես այդ երկու նախագծերի հեղինակ, նման բան չեմ հիշում։ Իսկ եթե անկեղծ ասեմ՝ ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ համաձայնագրերը որևէ հավելված չեն ունեցել, դա պարզապես հորինված է»,-գրել է Կազիմիրովը։

Իլհամ Ալիևի դիրքորոշումը՝ առաջ տանել ղարաբաղյան կարգավորումը հայկական զորքերի դուրսբերման միջոցով, միամիտ և անիրական է: Միանշանակ պարզ է, որ զորքերի դուրսբերումը կարող է տեղի ունենալ միայն կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցման վստահելի ամրապնդմամբ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի նոր կարգավիճակի հաստատմամբ: Ավելի իրական են ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի կողմից 1994 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ ընդունված հայտարարության շեշտադրումները: Այնտեղ հստակեցված է հակամարտության կարգավորման քայլերի հերթականությունը: Իլհամ Ալիևի դիրքորոշումը բացարձակապես չի համապատասխանում ԱՊՀ պետությունների ղեկավարների դիրքորոշմանը՝ ընդգծել է նա:

Նրա խոսքով՝ Բաքվի ղեկավարության վերաբերմունքը կառուցողականությամբ աչքի չի ընկնում նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությունների նկատմամբ։ Գրեթե արգելափակվել են առաջնագծից դիպուկահարների հեռացման, միջադեպերի հետաքննում անցնացնելու առաջարկները, որոնք կարող էին նպաստել իրադրության կարգավորմանը շփման գծի երկայնքով ու բանակցային գործընթացի շարունակմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում