Արագ սննդի իր սիրելի ռեստորանում համբուրգեր ուտելիս աղջիկը չի նկատել, թե ինչպես է ծնոտի հոդը խախտվում:
Նիկոլա Փիթիի ծնոտը հոդախախտ է եղել այն ժամանակ, երբ նա փորձել է համբուրգերը բերանը մտցնել: Ռեստորանում նա չի էլ նկատել վնասվածքը: Սակայն հաջորդ օրը, երբ 25-ամյա Նիկոլան աշխատանքի է գնացել, ցավն անտանելի է դարձել:
Աղջիկը չի կարողացել բերանը բացել, այնուհետև սկսել է ցավել ականջն ու գլուխը: Հենց այդ ժամանակ էլ նա հասկացել է, որ խնդիրը ծնոտի մեջ է, գրում է Mail Online բրիտանական տաբլոիդը:
Ռենտգենյան հետազոտությունը հաստատել է Նիկոլայի կասկածները՝ նրա ծնոտի հոդը խախտված է եղել: Բարեբախտաբար, փորձառու բժիկները կարողացել են օգնել աղջկան:
Ռեստորանի մամլո քարտուղարը հայտարարել է, որ դա առաջին դեպքն է, երբ իրենց հաստատությունում համբուրգեր ուտելիս հաճախորդը վնասվածքներ է ստանում:









































