Monday, 13 05 2024
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը

Ինչ էր ասում Սարգսյանը «հող հանձնելու» մասին և ինչու Ալիևը չի ճանաչում Արցախի անկախությունը

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում մեկնաբանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին, որը նա արել էր Դիլիջանում, զորացրված զինծառայողների հետ հանդիպման ընթացքում:

ՀՀ նախագահը ընդգծել էր, որ հայկական կողմի համար ամենակարևորը Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցն է, և ինքը վստահ է, որ գալու է ժամանակ, երբ ԼՂ խնդիրը լուծվելու է հենց այդ ճանապարհով: Սերժ Սարգսյանը «ախմախություն» է որակել առանց Արցախի կարգավիճակի որոշման՝ ադրբեջանական կողմին հողեր հանձնելու մասին խոսակցությունները:

Ավելացնենք, որ ավելի ուշ՝ հունվարի 23-ին, նաև Ադրբեջանի նախագահն է խոսել Ղարաբաղի խնդրի մասին՝ կրկին զինծառայողների հետ հանդիպման ընթացքում հայտարարելով, որ «Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրվելու»:

Պարոն Սարգսյան, դիրքորոշումների փոփոխություն տեսնո՞ւմ եք Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ՝ նախորդ հայտարարությունների հետ համեմատ: Հիշենք, որ Սերժ Սարգսյանը միշտ կողմ է արտահայտվել հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակներին՝ ներառյալ տարածքային զիջումները: Վերջին հայտարարությունը նշանակում է, որ մենք սկզբունքորեն կողմ ենք տարածքային զիջումներին, բայց առաջին հերթին պիտի կարգավիճակի հա՞րցը որոշվի:

Դրանք ընդամենը շեշտադրումներ են: Դա ընդամենը արտահայտություն է Մինսկի խմբի համանախագահների առաջարկած տարբերակից, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Ղարաբաղը: Ըստ էության, խոսքը Մարդիդյան սկզբունքների մասին է: Փաստորեն սեղանի վրա, մի կողմից, դրված է Ղարաբաղի անկախությունը ճանաչելու խնդիրը, մյուս կողմից՝ տարածքների վերադարձի հարցը: Որևէ բան չի փոխվել, նույն դրվածքն է, և որևէ բան չի փոխվել ղեկավարության մեկնաբանությունների մեջ: Ընդամենը Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում և ընդհանրապես աշխարհում կենտրոն է ընկել հենց ստատուսի խնդիրը: Սերժ Սարգսյանն էլ է բազմաթիվ անգամ հայտարարել դա, Լավրովն էլ ավելի կտրուկ հայտարարեց: Փաստորեն այդ խնդիրն է դրված, որպեսզի Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, որը արդեն ճանապարհ կբացի հիմնախնդիրը կարգավորելու համար:

Կարգավիճակի խնդիրն այսպես է. հիմնախնդրի կարգավորման նախորդ տարբերակներում չկար իրար հետ կապված բանաձև, ընդամենը նշվում է, որ ինչ-որ տարածքներ են վերադարձնում, այլ խնդիրներ են լուծվում, որից հետո արդեն կորոշվի Ղարաբաղի կարգավիճակը: Հիմա այդպես չէ, կարգավորման տարրերը կապված են իրար հետ, ընդհանուր բանաձև է դրված, Ադրբեջանից պահանջվում է ճանաչել Ղարաբաղի կարգավիճակը: Էական տարբերությունը դա է:

– Այսինքն՝ այդ հարցն այժմ դրված է Ադրբեջանի առջև:

– Իհարկե, դրված է: Ինչո՞ւ, օրինակ, Ալիևը չի համաձայնվել Կազանում: Երբ հայկական կողմն ասել է՝ մենք գնում ենք առաջին քայլերին, դուք էլ ձեր քայլերն արեք, ադրբեջանական կողմը 10 նոր պայման է առաջ քաշել, որովհետև իրենց համար անընդունելի է որևէ իրավունք ճանաչելը, թե՛ Ղարաբաղի և թե՛ Հայաստանի: Նրանք չեն գնում այդ քայլին, և խնդրի էությունը դա է. իրավունք ճանաչելու ցանկություն չունեն:

Հայաստանում վերջերս շատ են խոսում, որ ուզում ենք պատերազմից խուսափել, զինվորները չզոհվեն սահմանին: Սա լուրջ խնդիր է Հայաստանի համար: Ադրբեջանը այդպիսի խնդիր չունի. ոչ զոհերի խնդիր ունի, ոչ էլ պատերազմից խուսափելու: Ի՞նչը պիտի իրենց ստիպի, որ գնան այդ քայլին: Իրենք հույս ունեին խորհրդային Ադրբեջանի տարածքում ստեղծել պետություն, բայց չի ստացվել: Հիմա խնդիրները լրիվ ուրիշ են, նրանք պիտի փորձեն ձեռք բերել այն, ինչ ցանկանում են: Եթե կորցրածը տվել է ուրիշին՝ իրավունքն ինչի՞ պիտի տա:

– Այս համատեքստում ինչպե՞ս եք մեկնաբանում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի պատասխանը ադրբեջանցի լրագրողին: Ճիշտ է, դա զգալի առումով պատասխան էր ոչ կոռեկտ հարցին, որ Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին խնդիրը չէ, բայց Լավրովը նաև նշեց, որ հիմնախնդիրը չի կարող լուծվել բռնի ուժով և որ տարածքների վերադարձի պահանջը պահպանվում է, բայց միայն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ որոշելու դեպքում:

Նա ընդամենը շատ ավելի կտրուկ ձևով նշել է այդ բանաձևը: Նա հիշեցրել է ադրբեջանցիներին, որ առաջարկած բանաձևը դա է: Այո, այդ հարցը կա, բայց կա նաև կարգավիճակի խնդիր, անգամ մի քիչ էլ անցել է Մադրիդյան սկզբունքներից. ասել է՝ ոչ թե միջանկյալ, այլ վերջնական ստատուս: Ինտրիգը դրա մեջ է: Լավրովը, փաստորեն, Մինսկի խմբից մի քայլ առաջ է արել:

– Իսկ ինչո՞ւ է նա այդպիսի հայտարարություն անում:

– Դա արդեն գալիս է Ռուսաստանի ընդհանուր քաղաքականությունից և կապված է շատ ավելի լայն կոնտեքստի հետ: Ռուսաստանը քաղաքականություն է վարում Թուրքիայի, Իրանի, այլ երկրների հետ: Ընդհանուրի մեջ է դա:

– Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը ակնհայտորեն ինչ-որ պայմանավորվածություններ է խախտել Ռուսաստանի հետ, և Լավրովը այս հայտարարությամբ ցուցադրում է իր դժգոհությունը: Ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը:

Մենք կարող ենք ընդամենը ենթադրել՝ ինչու Ռուսաստանը գնաց նման քայլի: Դրա համար եմ ասում՝ դա իրենց քաղաքականության բաղկացուցիչ մաս կազմող հայտարարություն է՝ զուտ ռուսական քաղաքականության համատեքստում: Թե որոնք են դրա պատճառները, կարելի է միայն ենթադրել:

– Ինչո՞ւ է Ադրբեջանը այսօր սրում իրավիճակը առաջնագծում:

Պրոբլեմներ է ստեղծում Հայաստանի համար: Ադրբեջանը անընդհատ փորձում է ասել, որ ինքը երբևէ որևէ մեկի տեսակետը չի ընդունի: Դա է լինելու իր պատասխանը: Դա իր ռազմական դիվանագիտությունն է: Դա ազդելու ինչ-որ ձև է Ադրբեջանի համար:

– Դա նույն ռազմական դիվանագիտությունն է, որ կար մինչև ապրիլյան պատերա՞զմը:

– Իհարկե, նույնն է: Իրավիճակի վրա ազդելու Ադրբեջանի միակ ձևը դա է:

– Ներկայիս իրավիճակը կարո՞ղ է հանգեցնել հակամարտության լուրջ սրման:

– Եթե փորձենք հասկանալ Ապրիլյան պատերազմի ընդհանուր տրամաբանությունը, ապա դա կապված էր շատ գործոններից: Ամեն մի քայլ շփման գծում ունի քաղաքական նպատակ, դրանք հստակ ռազմաքաղաքական ակցիաներ են՝ քաղաքական նպատակներով: Եթե մենք խոսում ենք՝ կարող է, չի կարող, ապա պիտի տեսնենք, թե ի՞նչ խնդիր կարող է դնել Ադրբեջանը, որ սրացման միջոցով լուծի այդ հարցը: Նման խնդիր դեռ չի երևում: Բացի այդ, Ադրբեջանը չի կարողանում մարսել Ապրիլյան պատերազմի քաղաքական հետևանքները և բնական է՝ փորձում է ամեն կերպ դուրս գալ դրա տակից: Քանի որ քաղաքական-դիվանագիտական իրավիճակը որոշ չափով փոխվել է, ավելի բարդ է Ադրբեջանի համար, և նրանք հիմա փորձում են տարբեր ձևեր գտնել և փոխել այդ իրավիճակը: Եվ այդ հարցը Լավրովին նույն նպատակն ուներ՝ փորձել ամեն կերպ ներկայացնել հարցը այնպես, ինչպես իրենք են պատկերացնում, որը ավելի բարդացրեց Ադրբեջանի վիճակը: Փաստորեն ստիպեց համանախագահող պետության արտգործնախարարին շատ ավելի կտրուկ, կոշտ դիրքորոշում ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ:

– Եվ թերևս կասկած չկա, որ լրագրողը Բաքվի թելադրանքով էր այդ հարցը տալիս Լավրովին:

– Դա էական չէ, էականը փաստն է, որ հնչեցվում է հարց, որը նպատակ ունի և որը ստեղծում է վիճակ, որը գուցե այնքան էլ հաջող չէ հարց տվողի կամ Ադրբեջանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում