ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի որդին՝ 44-ամյա Բո Բայդենը, հետազոտություն է անցնում Հիլթոնի MD Anderson Cancer Center ուռուցքաբանական հիվանդանոցում: Այդ մասին հաղորդում է Houston Chronicle թերթը:
Բո Բայդենը հոսպիտալացվել է երկուշաբթի, նրա հայրը Հյուսթոն է ժամանել որդու հետ:
Բո Բայդենը հետազոտություն է անցնում ապակողմնորոշման և թուլության պատճառով, որ նա զգացել է արձակուրդի ժամանակ ավտոմոբիլով ճամփորդելիս: Բո Բայդենը զբաղեցնում է Դելավեր նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը:
Մասնագիտությամբ նա փաստաբան է, նաև ծառայել է բանակում: Նախկինում Բո Բայդենը թույլ կաթված է տարել:









































