Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին` ծննդյան օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Վեհափառ Տեր,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:
Ձեր հայրենանվեր առաքելությամբ Դուք մեծապես նպաստում եք Մայր եկեղեցու զորացման և հայոց անկախ պետականության ամրապնդման գործին: Արցախում միշտ հիշում և բարձր ենք գնահատում Ձեր ազգանպաստ գործունեությունը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, արևշատություն ու մեծագույն հաջողություններ` ի փառս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և մեր հավատավոր ժողովրդի»:









































