ԱՄՆ-ն երեքշաբթի հայտարարել է Եմենի մայրաքաղաքում իր դեսպանության աշխատանքի վերսկսման մասին՝ հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները դադարեցրել էին Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունը՝ կապված ահաբեկչական սպառնալիքի հետ: Արդեն գրեթե բոլոր դեսպանությունները վերականգնել են իրենց աշխատանքը:
Եմենը համարվում է արևմտյան դիվանագետների համար ամենավտանգավոր երկիրը: Հենց այդ երկրում են առավել ակտիվ գործում «Ալ-Քաիդայի» գրոհայիններն Արաբական թերակղզում:








































