«Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի` Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը ավելի ու ավելի հավանական է դառնում:
Ըստ Sky Sport Italia-ի թղթակից Ջանլուկա դի Մարցիոյի` ակումբները համաձայնության են եկել տրանսֆերի հարցում, որը մադրիդյան ակումբի համար կարժենա 93 մլն ֆունտ:
Բացի այդ, «Տոտենհեմ»-ը 15 մլն ֆունտ գումարով ձեռք կբերի «Ռեալ»-ի պաշտպան Ֆաբիո Կոենտրաուի տրանսֆերային իրավունքները:






































