Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դավիդ Վիլյայի կարծիքով` թիմը կարող է առավելության հասնել կատալոնական «Բարսելոնա»-ի նկատմամբ` Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում:
Հիշեցնենք` Վիլյան «Ատլետիկո» է տեղափոխվել «Բարսելոնա»-ից` ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ:
«Ակնհայտ է, որ մենք հնարավորություն ունենք առավելության հասնել «Բարսելոնա»-ի նկատմամբ: Բոլորը գիտեն, թե ինչպես է «Ատլետիկո»-ն հանդես եկել վերջին տարիների ընթացքում: Հաղթանակ տանելու համար ամեն ինչ պետք է անթերի կատարենք: Երեք տարի հանդես եմ եկել կատալոնական ակումբի կազմում և կարող եմ ասել, որ «կապտանռնագույններ»-ին անհանգստություն պատճառող բոլոր թիմերը շատ լավ էին խաղում»,- ասել է Վիլյան:








































