Ներկայումս չի քննարկվում Եգիպտոսում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Բոտսալի Կահիրե վերադարձի հարցը, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Արընչը: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Արընչի խոսքով՝ դեսպանի Կահիրե վերադառնալու հարցը կքննարկվի Եգիպտոսում հետագա իրադարձությունները հաշվի առնելով:
Թուրքիան խորհրդակցության համար հետ է կանչել Եգիպտոսում գտնվող իր դեսպանին, որտեղ պաշտոնանկ արված նախագահի կողմնակիցների և հակառակորդների բախումների հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվում:








































