Սեպտեմբերի 8-ին տեղի են ունենալու Արագածոտնի մարզի Մեծաձոր և Շիրակի մարզի Կարմրաքար համայնքների ղեկավարի արտահերթ ընտրությունները: Մեծաձորի ղեկավարի համար թեկնածություն առաջադրել են երկու հոգի, երկուսն էլ ՀՀԿ-ից` Մաջիտ Ամոյանը և Թեմուր Քալաշյանը: Վերջինս Մեծաձորի հիմնական դպրոցի տնտեսվարն է: Շիրակի մարզի Կարմրաքար համայնքում նույնպես առաջադրվել է երկու թեկնածու՝ ՀՀԿ-ական Արթուր Մաթևոսյանը և ՀԱԿ ներկայացուցիչ, «Էյ-Ի-Ջի սnice» ընկերության փականագործ Իշխան Վահրադյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ մինչ այս Կարմրաքարի գյուղապետն էր ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Վահրադյանը` Իշխան Վահրադյանի հայրը, որն ամիսներ առաջ հրաժարական էր տվել ու արտագաղթել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:









































