Ռուս-ամերիկյան հանդիպումը՝ Սիրիայի հարցով համաժողովը նախապատրաստելու վերաբերյալ, նշանակված է օգոստոսի վերջին Հաագայում: Դրան կմասնակցեն նաև Սիրիայի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները:
«Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի վերջին Հաագայում»,- Ria Novosti-ն մեջբերում է ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի տեղեկատուի խոսքերը:
Սակայն կոնկրետ ամսաթիվը կորոշեն Ռուսաստանը և ԱՄՆ-ը:
Նշենք, որ Հաագայի բանակցությունները կդառնան Ժնևյան հանդիպման շարունակությունը:








































