«Հըզբոլլահ»-ի ռազմական թևի հրամանատարներից մեկը՝ Հոսամ Ալ-Նիսրը, սպանվել է Դամասկոսի մոտ տեղի ունեցած մարտում՝ հայտնում է Interfax-ը՝ հղում անելով լիբանանյան Daily Star պարբերականին: Նրան արդեն հուղարկավորել են հայրենիքում՝ Լիբանանի հարավ-արևմուտքում:
«Հըզբոլլահ» շիական շարժումն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, նրա մարտիկները մասնակցում են ապստամբների դեմ սիրիական զորքերի օպերացիաներին:











































