Friday, 31 05 2024
14:30
Հանդիպել են ԱՄՆ և Չինաստանի ՊՆ նախարարները
Եթե չե՛ք կարող պայքարել մի քանի ոչ պատշաճ տնտեսվարողի դեմ, վերացրե՛ք հարկային համակարգը․ Ա.Խաչատրյան
Թվե’ր հրապարակեք, թե չէ տարվա վերջում կարող է պարզվի՝ բյուջեն չենք կատարել. Թորոսյանը՝ Բադասյանին
Էրեկվա հրեշտակին սիրե՞լ եք, նկատի ունեմ երևույթը. Սրբազանը կատակում է, ապա՝ աղոթում
Հարկ վճարողներին վերադարձվել է 363 մլրդ դրամ, նախորդ տարվա ցուցանիչից՝ 100 մլրդ դրամով ավել. Բադասյան
Բիզնեսի համար շուրջ 200 մլրդ դրամի խնայողություն ենք արել․ Բադասյան
Պետական բյուջեի եկամուտները աճել են 296 մլրդ-ով կամ 15.4%-ով, դեր ունի հարկային վարչարարությունը
Բյուջեի եկամուտներն ավելացել են 296 մլրդ դրամով․ ստվերը կրճատվել է․ Բադասյան
Լուրերի օրվա թողարկում 12։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Նավթի գները նվազել են – 30-05-24
13:30
Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին գրանցվել է որպես նախագահի թեկնածու
13:15
Թրամփը դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որը մեղավոր է ճանաչվել հանցագործության մեջ
13:05
Եվրոպական կյանքի չափանիշներ՝ ԷՖԵՍ-ի շնորհիվ
13:01
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Եվրաատլանտյան եւ եվրասիական «քաղաքակրթական բաժանարարը» Կրեշչատիկո՞վ կանցնի, թե՞ Սեւ ծովի կովկասյան առափնյակով
Ձեռնպահ մնալ անկած կենդանիներին ինքնուրույն ոչնչացնելուց. ՍԱՏՄ
Ակնհայտ է՝ ներքաղաքական խլրտումները օրակարգ են բերված, որ հետ շրջվի ապրիլի 5-ը
12:30
Կուբանի նավթաբազայում ԱԹՍ-ների գրոհի հետևանքով երեք ցիստեռն է բռնկվել. կան տուժածներ
Արևմուտքը շատ կոշտ կարձագանքի. հնարավոր են պատժամիջոցներ՝ «ռուսական օրենքին» առնչված բոլորի դեմ
Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովին Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգը
Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին հորդորում է զերծ մնալ հակաիրավական գործողություններից
Գնել Սանոսյանն ու Անահիտ Մանասյանը շրջայց են կատարել աղետի գոտու տարբեր հատվածներում
Այս հաշվետվողականության ձևաչափը ինքս էլ չեմ համարում արդյունավետ.սա քննարկման առարկա պետք է դարձնենք
Վրաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին
Մի հանդիպման քաղաքական սղագրություն
Վաղ առավոտից շարունակում են Մ-6 միջպետական ճանապարհի մաքրման աշխատանքները
11:30
Գերմանիայի ՊՆ նախարարը այցելել է Մոլդովա
11:15
ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են իրավիճակը Կովկասում
11:00
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Արամին անվերապահ վստահում եմ, բայց դաշինքները գզվռտոցով են ավարտվում. ո՞ւմ կմիանա Գ. Վիրաբյանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԺԿ նախկին անդամ, Բելգիայում ապաստանած Գրիշա Վիրաբյանը։

– Պարոն Վիրաբյան, ցանկություն էիք հայտնել  մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Սահմանադրական արգելք կա՝ կապված վերջին տարիներին Հայաստանում մշտապես չբնակվելու հետ։  Որո՞նք կլինեն Ձեր քայլերը։

– Փաստորեն այսպես է՝ պետք է գրանցվեմ, գրանցումս մերժեն, նոր ես կարողանամ բողոքարկել։ Բայց քանի որ հիմա դեռ գրանցման համար դիմելը վաղ է, ես զուգահեռ գործընթաց կտանեմ՝ կդիմեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան և կվերականգնեմ իմ իրավունքը։ Շատ մարդիկ կան, որ տարբեր պատճառներով՝ աշխատանքի բացակայության, ճնշումների, ստիպված են եղել լքել հայրենիքը և դրսում ապրել, բայց դա չպետք է հիմք հանդիսանա արգելելու ընտրություններին մասնակցությունը։ Ես որքան էլ այստեղ չեմ եղել՝ մշտապես հետևել եմ բոլոր քաղաքական զարգացումներին և ապրել եմ իմ հայրենիքի, Հայաստանի կյանքով։

Հիմա ես խորհրդակցեցի իմ փաստաբանների հետ, ու որոշեցինք դիմել Եվրադատարան՝ առ այն, որ Հայաստանի օրենսդրությունը արգելում է մարդկանց, ովքեր ծնվել են Հայաստանում, բայց տարբեր պատճառներով գնացել են Հայաստանից, մասնակցել ընտրություններին։

Վարչապետի նման է՝ այստեղ  է ծնվել, բայց գնացել աշխատել է Ռուսաստանում։ Չէ՞ որ Հայաստանում այդքան գործազրկություն կա, վատ պայմաններ, և մարդիկ շատ հաճախ ստիպված և իրենց կամքին հակառակ են լքում երկիրը։ Այլ հարց է, որ ես Եվրոպայում ծնված լինեի, երբեք այստեղ եկած չլինեի։ Բայց ես Եվրոպայում ապրելով՝ մշտապես ապրել եմ Հայաստանով, միայն աշխարհագրական դիրքս է այլ եղել։

– Իսկ արդեն որոշե՞լ եք, թե որ կուսակցության  կամ դաշինքի հետ եք մասնակցելու ընտրություններին։

– Տարբեր կուսակցությունների հետ հանդիպել եմ, այժմ էլ Հայաստանում եմ՝ շարունակում եմ այդ հանդիպումները, բայց վերջնական որոշում դեռ չկա։

– Նոր ստեղծված կուսակցությունների, դաշինքի մասի՞ն է խոսքը։ Շատերը նշում են, որ հույսը հենց այդ նորերի հետ է պետք կապել, մնացած ուժերն արդեն իրենց սպառել են։

– Ես ավանդական կամ նոր ստեղծված չեմ առանձնացնի։ Տարբեր կուսակցություններում կան մարդիկ, որոնց հետ ես ճանապարհ եմ անցել։ Պետք է պարզել՝ ում հետ կարող ենք մինչև վերջ պայքարել, ես նոր ու հին չեմ առանձնացնի։ Ցանկություն ունեմ ճանապարհ գնալու այն մարդկանց հետ, ովքեր մինչև վերջ կգնան, իշխանությունների հետ չեն համագործակցի ու վերջին պահին հետ չեն կանգնի։

Ես իշխանությունների հետ ճանապարհ անցնող ուժերի հետ անելիք չունեմ։

– Դուք նախկինում ՀԺԿ անդամ էիք, հնարավորություն տեսնո՞ւմ եք նորից գործակցելու Ստեփան Դեմիրճյանի հետ։

– Անվանական որևէ մեկի հարց չեմ ուզում քննարկել։ Բայց քանի որ հարցնում եք, ասեմ՝ բացառվում է։ Նույն գերանդիի վրա երկրորդ անգամ ոտք չեմ դնի։

– Քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում է պաշտպանության նախկին նախարարի մուտքը քաղաքականություն։ Ի՞նչ կարծիք ունեք այս մասին, համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք։

– Երբ մարդը երկար տարիներ պաշտոն է զբաղեցնում կոռումպացված իշխանությունների օրոք, անհնար է անբիծ ու մաքուր մնալ։ Այն մարդիկ, որոնք եղել են իշխանության մեջ, բացառվում է, որ կարողանան ընդդիմադիր դառնալ, իշխանությունները միշտ նրանց  վերահսկելու լծակներ են ունենում։

– Քննարկվում է նաև Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն։ Թեպետ նա դեռ հայտարարությամբ հանդես չի եկել, այնուամենայնիվ՝ շատերը ցանկություն ունեն իր հետ գործակցելու, նույնիսկ իրենց անելիքներն են Ծառուկյանի քայլերով պայմանավորում։

– Բացառվում է, որ Գագիկ Ծառուկյանը ինքնուրույն որոշի Սերժ Սարգսյանի դեմ գնալ. եթե Սարգսյանը թույլ է տալիս իր վերադարձը, նշանակում է կա գործողությունների հստակ համաձայնություն։

– Դեկտեմբերին ձևավորվեց «Ելք» դաշինքը։ Դուք Ձեր  հարցազրույցներում նշել եք, որ վստահում եք Արամ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի գործունեությանը։ Կցանկանայի՞ք իրենց հետ ճանապարհ անցնել։

Ես անվերապահորեն հարգում եմ Արամ Սարգսյանին,  վստահում եմ իրեն։ Ես նրա հետ ճանապարհ եմ անցել, գիտեմ, որ վերին աստիճանի պարկեշտ ու ազնիվ մարդ է։ Ես գիտեմ՝ Արամը այն մարդն է, ով երբեք գործարքների չի գնա։ Ես ամեն բառիս համար պատասխան եմ տալիս, միակ մարդն է, որին անվերապահորեն վստահում եմ։ Հարգում եմ նաև Նիկոլ Փաշինյանին, իր գործունեությունը։ Թե ինչ կլինի «Ելք» դաշինքի հետ՝ չեմ կարող ասել։ Ես գիտեմ, որ Հայաստանի պատմության մեջ դաշինքները երկար կյանք չեն ունենում, չեն հասնում իրենց նպատակին։ Դաշինքների կյանքն ավարտվում է փլուզումով, գզվռտոցով։ Արամը միշտ հանուն ընդհանուր շահի զիջում է, չի բացառվում, որ այս անգամ էլ շատ հարցերում զիջի՝ հանուն նրա, որ դաշինքը հասնի հաջողության։ Ցավոք, կասկածում եմ, որ «Ելքը» հաջողություն կունենա։

– Բայց իրենց հետ և՞ս հանդիպել եք։

Չեմ ուզենա մանրամասնել, անվանական նշել, թե ում հետ ինչ հանդիպումներ են եղել։ Երբ վերջնական որոշում կայացնեմ՝ կհայտարարեմ այդ մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում