Բելառուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկոն մեկնաբանել է իր հաղթանակը Ցինցինատիի մրցաշարում և հայտնել, որ չի համարում իրեն ԱՄՆ-ի Բաց առաջնության ֆավորիտ:
«Ես US Open-ի ֆավորիտ չեմ: Մենք ԱՄՆ-ում ենք, իսկ Սերենան աշխարհի առաջին ռակետն է, մրցաշարի գործող չեմպիոնը:
Հնարավոր է, ես լինեմ երկրորդը կամ երրորդը: Սակայն դա չէ ամենակարևորը: Ցինցինատիի մրցաշարի հաղթանակի շնորհիվ ավելի վստահ կգործեմ»,- Ազարենկոյի խոսքերը մեջբերում է մրցաշարի պաշտոնական կայքը:



































